Անցնել բովանդակությանը

Կոմպլեկտներ

Մատանիներ, ականջօղեր և կախազարդեր նույն դիզայնով՝ միասին կրելու համար։

Ինչ կա կոմպլեկտում

nanea-ի կոմպլեկտը մատանի, ականջօղեր և կախազարդ է (կամ դրանցից մի մասը)՝ պատրաստված նույն ամրակալով, որպեսզի միասին կրելիս մեկ զարդի տպավորություն թողնեն։ Կոմպլեկտի յուրաքանչյուր իր նաև առանձին մոդել է՝ իր էջով, գնով և տարբերակներով, ուստի կարող եք պատվիրել նաև միայն մեկը։

Կոմպլեկտի էջում մետաղն ընտրում եք մեկ անգամ՝ դեղին, սպիտակ կամ վարդագույն ոսկի, 585 կամ 750 հարգի, և յուրաքանչյուր իրի գինը թարմացվում է։ Ոսկին Հայաստանի Հանրապետությունում անցնում է հարգադրոշմում։

Ինչպես պատվիրել. բացեք կոմպլեկտը, ընտրեք մետաղը, իսկ մատանու դեպքում՝ նաև չափսը, և սեղմեք պատվերի կոճակը։ Ամբողջ կոմպլեկտի մասին հաղորդագրությունը կհասնի մեզ WhatsApp-ով կամ Instagram-ով, իսկ գինն ու պատրաստման ժամկետը մինչև վճարումը հաստատում ենք գրավոր։ Եթե մատանու չափսում վստահ չեք, գրեք մեզ՝ կասենք, թե ինչպես այն որոշել։ Յուրաքանչյուր իր պատրաստվում է Երևանում՝ պատվերով, 7 օրից։

Վերցնելը. պատրաստ կոմպլեկտը կարող եք վերցնել մեր արվեստանոցից՝ Երևան, Մովսես Խորենացու փողոց 112, Metax Gold շենք՝ նախապես պայմանավորվելով։ Երևանում առաքումն անվճար է, մատանու չափսի առաջին ճշգրտումը նույնպես անվճար է։